ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրկին հարցաքննել որոշ փախստականների, որոնք ԱՄՆ էին եկել նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում, հայտնում է CNN-ը:
Փախստականները պետք է ապացուցեն, որ հալածանքի են ենթարկվել կամ կանգնած են դրա վտանգի առջև իրենց երկրում և անցնեն խիստ ստուգում։ Թրամփի պաշտոնյաները քննադատել են ընդունելության այս ծրագիրը՝ պնդելով, որ նախորդ վարչակազմը բավարար կերպով չի ստուգել ԱՄՆ մուտք գործած անձանց։
Թրամփը պաշտոնավարման սկզբից գրեթե ամբողջությամբ դադարեցրել է փախստականների ընդունումը՝ բացառությամբ նվազ շրջանակի, այդ թվում՝ սպիտակ հարավաֆրիկացիների։
Հուշագրի համաձայն՝ ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը պետք է իրականացնի վերանայման և կրկնակի հարցաքննության գործընթաց։ Փաստաթուղթը, որը թվագրված է նոյեմբերի 21-ով, հիմնավորում է այս քայլը «գործնական անհրաժեշտությամբ»՝ երաշխավորելու, որ փախստականներն ազգային կամ հանրային անվտանգությանը վտանգ չեն ներկայացնում։
2021-2025թթ․ ընթացքում ԱՄՆ է ընդունվել մոտ 235 000 փախստական։
Իրանի զինված ուժերը հայտարարել են Քուվեյթում ամերիկյան ուժերի տեղակայման երեք ռազմական օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու մասին, հայտնել...
Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը և այլ միջնորդներ ԱՄՆ-ին ու Իրանին ներկայացրել են 10-օրյա հրադադարի առաջարկ, հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ...
Միջնորդները Իրանին են փոխանցել Միացյալ Նահանգների հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի: Աղբյուրի համաձայն,...
Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմը ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ Կառլ III թագավորից ստանալով կառավարություն կազմելու մանդատը,...
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը (ՌԴ ԱՀԾ) հայտարարել է, որ Գերմանիայում գիտահետազոտական և արդյունաբերական աշխատանքներ են իրականացվում սեփական միջուկային զենք ստեղծելու...
Լոնդոնի հայկական կինոփառատոնը (Armenian Film Festival London, AFS London) արևմտահայերենով կամ արևմտահայերենի մասին ֆիլմերի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել, այդ...
Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը և այլ միջնորդներ ԱՄՆ-ին ու Իրանին ներկայացրել են 10-օրյա հրադադարի առաջարկ, հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ...
Read moreDetailsԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորական մանդատից, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Թերթի տեղեկություններով՝ Հայրապետյանը,...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news