Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու 28 կետանոց վիճահարույց ամերիկյան խաղաղության ծրագրում առաջարկված փոփոխությունները, հայտնում է BBC-ն:
«Այժմ պատերազմի ավարտի համար անհրաժեշտ քայլերի ցուցակը կարող է դառնալ իրագործելի»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցում:
Սպիտակ տնից էլ հայտարարել են, որ ԱՄՆ-ն խաղաղության հասնելու ջանքերում հավասարապես համագործակցում է երկու կողմի հետ:
Վաշինգտոնն առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում: ԱՄՆ-ն ու Ուկրաինան նոյեմբերի 24-ին հայտարարել էին, որ Ժնևում բանակցությունների ժամանակ «զգալի առաջընթաց» են գրանցել խաղաղության նոր պլանի շուրջ: Համատեղ հայտարարությունում ասվում էր, որ փոփոխություններ են արվել նախնական տարբերակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







