Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Լիբիայի ֆինանսավորման գործով Վերաքննիչ դատավարությունը կանցկացնի 2026 թվականի մարտի 16-ից մինչև հունիսի 3-ը, հայտնում է Le Figaro-ն։
Սարկոզին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման։ Փարիզի քրեական դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահին մեղավոր էր ճանաչել 2005-2007 թվականներին Լիբիայի կառավարության կողմից իր ընտրարշավի ֆինանսավորման հետ կապված հանցավոր դավադրության մեջ։
Նա պատիժը կրում էր Փարիզի «Սանտե» բանտում, ուր տեղափոխվել էր հոկտեմբերին։ Ֆրանսիայի նախկին նախագահն արդարացվել էր այլ մեղադրանքներից, մասնավորապես՝ պետական միջոցների հափշտակությունը թաքցնելու և պասիվ կոռուպցիայի դրվագներով։
Նոյեմբերի 10-ին Փարիզի վերաքննիչ դատարանը որոշել էր Սարկոզիին ազատ արձակել՝ փոխարենը նրան պահելով դատական հսկողության տակ։ Այդ կերպ դատարանը բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ կապված 70-ամյա Սարկոզիի պաշտպանների բողոքարկման հետ:
Սարկոզին բանտում էր անցկացրել շուրջ երեք շաբաթ։ Կալանավայրից դուրս գալուց հետո նախկին նախագահը պարտավոր է կրել էլեկտրոնային ձեռնաշղթա ոտքին։ Նրան արգելված է շփվել իր գործով մեղադրյալների և վկաների հետ։






































