ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին նախազգուշացրել է, որ ուրբաթ առավոտից ԱՄՆ 40 խոշոր օդանավակայանների թողունակությունը կկրճատվի 10%-ով, եթե կառավարության փակումը (շաթդաուն-խմբ.) շարունակվի, հաղորդում է BBC-ն:
Դաշնային ավիացիոն վարչության ղեկավար Բրայան Բեդֆորդն ասել է, որ որոշումը կայացվել է այն պատճառով, որ ավիադիսպետչերները հայտնել են հոգնածության հետ կապված խնդիրների մասին:
«Դա անսովոր է, անսովոր է նաև այն փաստը, որ մեր դիսպետչերները մեկ ամսվա ընթացքում չեն վճարվել»,- նշել է նա:
ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկարատևը դարձած շաթդաունի ժամանակ դիսպետչերներն ստիպված են շարունակել աշխատանքն առանց վարձատրության, ինչը նրանցից ոմանց ստիպել է չվարձատրվող արձակուրդ վերցնել կամ կես դրույքով աշխատել:
Չեղարկումները կարող են ազդել օրական 3500-4000 չվերթի վրա:
Շաթդաունը Նահանգներում մեկնարկել էր հոկտեմբերի 1-ից:




































