© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Թուրքիան մտադիր չէ կապ հաստատել Իսրայելի ներկայիս կառավարության հետ․ ԶԼՄ
Թուրքիան այս պահին չի նախատեսում որևէ կապ կամ շփում հաստատել Իսրայելի ներկայիս կառավարության՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ գործող վարչակազմի հետ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրում են թուրքական լրատվամիջոցները։
Թերթի հրապարակման համաձայն՝ Թուրքիայի իշխանությունների համար Իսրայելում նոր կառավարության ձևավորման դեպքում որոշիչ կլինեն այդ կառավարության գաղափարախոսությունը և վարած քաղաքականությունը։
Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ վերջերս արված հայտարարությանը, ըստ որի՝ «Թուրքիան և Իսրայելը չեն պատերազմելու միմյանց դեմ»։ Բարաքը հավելել էր, որ հնարավոր է երկու երկրների տարածաշրջանային համագործակցությունը՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով ընկած գոտում։
Թուրքական աղբյուրը նշում է, որ ամերիկացի ներկայացուցիչները Բարաքի հայտարարությունները չեն դիտարկում որպես փաստի արձանագրում։ Նրանց կարծիքով՝ Վաշինգտոնը ձգտում է թույլ չտալ հակամարտություն երկու երկրրի միջև և նպատակ ունի հետագա տարիներին կապեր հաստատել Իսրայելի նոր կառավարության հետ։
Ըստ թուրք վերլուծաբան Հանդե Ֆըրաթի՝ Բարաքի՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով համագործակցելու մասին խոսքերը կարող են մատնանշել էներգետիկ և առևտրային նոր միջանցքի ձևավորման գաղափարը, որը միավորելու է Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն գործելու համար, իսկ Նեթանյահուին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։
Թուրքիան 2024 թվականի մայիսից դադարեցրել էր առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ։ Իսրայելի դրոշի տակ գործող կամ նրան պատկանող և կապակցված նավերին արգելվել էր մուտք գործել թուրքական նավահանգիստներ։
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄ
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքը







