Իսպանիայի հյուսիս-արևելյան Կատալոնիա շրջանում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով վարորդները չեն կարողանում դուրս գալ իրենց ավտոմեքենաներից, հայտնում է BBC-ն:
Իսպանիայի ազգային եղանակային ծառայությունը Տարագոնայի ծովափնյա նահանգում հայտարարել է բարձրագույն՝ կարմիր ահազանգ։ Մինչ այս պահը զոհերի կամ վիրավորների մասին հաղորդումներ չկան։
Կատալոնիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը Տարագոնայի բնակիչներին կոչ է արել մնալ տներում, քանի որ ծառայությունը նախազգուշացրել է 12 ժամում մինչև 180 մմ (7 դյույմ) սպասվող տեղումների մասին։
Բարսելոնա և Վալենսիա քաղաքներից գնացքների երթևեկությունը դադարեցվել է մինչև հետագա ծանուցում՝ Միջերկրական ծովափնյա հիմնական գծում։
Վերջին օրերին Իսպանիայի հարավ-արևելյան մի շարք շրջաններում, այդ թվում՝ Բալեարյան կղզիներում, ուժեղ տեղումներ և ջրհեղեղներ են։ Անբարենպաստ եղանակը պայմանավորված է Ալիս փոթորիկով, որը ձևավորվել է Արևմտյան Միջերկրականում։





































