Ռուսաստանն ստիպված կլինի վճարել, եթե շարունակի «դրսևորել ռազմատենչ համառություն» և հրաժարվի նստել բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո։
Նրա խոսքով՝ Գազայի հակամարտության վերաբերյալ նախկինում ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը հույս է ներշնչում Մերձավոր Արևելքում խաղաղության համար, և պետք է վերջ դրվի նաև ուկրաինական ճգնաժամին։
Օգոստոսի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է լուրջ մաքսատուրքեր սահմանել և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի նկատմամբ, որպեսզի նրանց դրդի լուծել ուկրաինական ճգնաժամը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թրամփն օգոստոսի 15-ին Ալյասկայում շուրջ 3 ժամ բանակցություններից հետո հայտարարել էին, որ որոշ հարցերում առաջընթաց է գրանցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







