Թել Ավիվն սկսում է պաղեստինցի պատանդների ազատ արձակումը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի արձագանքով պայմանավորված Իսրայելն անմիջապես կիրականացնի բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակման ծրագրի առաջին փուլը։
Նեթանյահուի գրասենյակը հավելել է, որ Թել Ավիվը կշարունակի համագործակցել Վաշինգտոնի հետ՝ պատերազմն ավարտելու համար։
ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 3-ին համաձայնել էր ազատ արձակել բոլոր ողջ պատանդներին և վերադարձնել [մահացածների] մարմինները։
Սպիտակ տունը սեպտեմբերի 29-ին հրապարակել էր Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր։ Այն կոչ էր անում 72 ժամվա ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները և ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին։ Փաստաթուղթն առաջարկում էր նաև Գազայի հատվածն անցումային ժամանակահատվածով փոխանցել արտաքին կառավարման։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել էր «դժոխքով», եթե շարժումը մինչև հոկտեմբերի 5-ը համաձայնության չգա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







