Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին է փոխանցել Գազայի հատվածի վերաբերյալ իր առաջարկները և տարածաշրջանում խաղաղության նախաձեռնությունները, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նա ասել է, որ Սպիտակ տանը սեպտեմբերի 25-ին բանակցությունների ժամանակ գլխավոր թեման Գազայի հարցի կարգավորումն էր։
«Մենք ներկայացրել ենք մեր առաջարկներն այս հարցի վերաբերյալ և ուրվագծել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Թրամփը ներկայացրել էր Գազայի իրավիճակի կարգավորման 20 կետից բաղկացած ծրագիր։ Մի շարք համաշխարհային առաջնորդներ և արտգործնախարարներ իրենց աջակցությունն էին հայտնել Թրամփի խաղաղության ծրագրին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







