Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:28

Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնվել են «Եվրոեռյակի» մեխանիզմով․ Ռուբիո

Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնվել են «Եվրոեռյակի» մեխանիզմով․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնել է «Եվրոեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) կողմից գործարկված պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի շրջանակներում, հայտնել են Պետդեպից։

Ռուբիոյի խոսքով՝ պատժամիջոցները կրկին ուժի մեջ են դրվել, քանի որ Իրանն «էականորեն չի կատարել» 2015-ի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Նա հավելել է, որ պատժամիջոցները վերականագնվել են ԱԽ-ի նախկին վեց բանաձևերի հիման վրա։

Պատժամիջոցները, մասնավորապես, նախատեսում են ուրանի հարստացման, ծանր ջրի արտադրության և վերամշակման, բալիստիկ հրթիռային տեխնոլոգիաների կիրառման արգելքներ, սովորական զենքի մատակարարման էմբարգո , ինչպես նաև ճանապարհորդության արգելանքներ և ակտիվների սառեցում՝ ընդգրկված անձանց ու կազմակերպությունների նկատմամբ։

Ռուբիոն ընդգծել է, որ «դիվանագիտությունը դեռ մնում է տարբերակ», սակայն Իրանը պետք է համաձայնի անմիջական և բարի կամքով բանակցությունների ԱՄՆ-ի հետ՝ համաձայնության հասնելու համար։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, «Եվրոեռյակի» ԱԳ նախարարները հայտարարել են, որ կշարունակեն «օգտագործել դիվանագիտական ուղիները և բանակցություններ վարել»։ Ըստ հայտարարության՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը «դիվանագիտության վերջը չէ»։

Եվրոպական երկրների ԱԳ նախարարներն Իրանին կոչ են արել ձեռնպահ մնալ «էսկալացիայի տանող ցանկացած գործողությունից և վերադառնալ իր իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների կատարմանը» Գործակալության տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին պատժամիջոցների վերականգնման ֆոնին, իրանական ռիալի փոխարժեքը հասել է նոր ռեկորդային ցածր մակարդակի։

Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել էին Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը, որոնք չեղարկվել էին 2015 թվականի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի շրջանակներում: «Եվրոեռյակն» Իրանից պահանջել է վերականգնել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ, կարգավորել հարստացված ուրանի պաշարների հարցը և բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ:

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր ընդունել երկու բանաձևերի նախագիծ, որոնք նախատեսում են երկարաձգել Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ժամկետը: Սեպտեմբերի 27-ին Թեհրանը խորհրդակցությունների համար հետ էր կանչել Գերմանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում իր դեսպաններին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+