Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:37

Ֆրանսիայի խորհրդարանն անվստահության քվե է հայտնել կառավարությանը

Ֆրանսիայի խորհրդարանն անվստահության քվե է հայտնել կառավարությանը

Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությանը, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը։

Քվեարկության արդյունքում վարչապետն ստիպված կլինի հրաժարական տալ։ Նրա պաշտոնանկության և փոքրամասնության կառավարության լուծարման օգտին քվեարկել է 364 պատգամավոր, դեմ՝ 194-ը, ձեռնպահ՝ 25-ը։ Լրատվականը նշել է, որ 5-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ վարչապետը, որը նախկինում ստացել էր խորհրդարանի վստահությունը, հրաժարական կտա անվստահության քվեով։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 25-ին Բայրուն կառավարությանը վստահության հարցը խորհրդարան ներկայացնելու որոշումը հիմնավորել էր ճգնաժամային տնտեսական իրավիճակով, առաջին հերթին՝ պետական ​​պարտքի շարունակական աճով։ Հուլիսին Բայրուն ներկայացրել էր պետական ​​ծախսերը սահմանափակելու ծրագիր, որի շրջանակներում նախատեսում էր հրաժարվել կենսաթոշակների և սոցիալական այլ նպաստների բարձրացումից՝ փորձելով զսպել պետական ​​պարտքի աճը։

Այսօր կայացած լսումների ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները քննադատել են վարչապետին։ Գործակալությունը նաև հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է առաջիկա օրերին նշանակել Ֆրանսիայի նոր վարչապետ։

Բայրուն վարչապետ էր նշանակվել 2024 թվականի դեկտեմբերի 13-ին։ Հունվարի 14-ին նա հիմնական ելույթով հանդես էր եկել Ազգային ժողովում և նրա ծրագիրը սուր քննադատության էր արժանացել «Չենթարկվող Ֆրանսիա»-ի կողմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+