Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 800-ի, կա ավելի քան 2000 վիրավոր, գրել է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն դրանք սահմանափակվել են երկրի դժվարամատչելի տարածքներում։
Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր 6,2 մագնիտուդով երկրաշարժի մասին, որը տեղի էր ունեցել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևելք՝ 35 կիլոմետր խորությամբ։
Երկիրը հակված է մահացու երկրաշարժերի, մասնավորապես՝ Հինդուկուշ լեռնաշղթայում, որտեղ հանդիպում են Հնդկական և Եվրասիական տեկտոնական սալերը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Աֆղանստանում տեղի էր ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ և ուժեղ հետցնցումներ, որից զոհվել էր առնվազն 4000 մարդ։ Դա համարվում է վերջին տարիներին Աֆղանստանին հարվածած ամենամահացու բնական աղետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







