ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մի քանի օր է՝ մոլեգնում են անտառային հրդեհները, հայտնել է cbs42.com-ը։
Նշվում է, որ վերջին 5 օրվա ընթացքում Կալիֆոռնիայում այրվել է գրեթե 3 հազար հեկտար անտառ։
Ամերիկյան նահանգի հյուսիսային մասը, մասնավորապես՝ Նապա շրջանը, ամենաշատն է տուժել։ Հրդեհի մարմանը մասնակցել են 1200 հրշեջներ և զինվորականներ, ինչպես նաև 10 ուղղաթիռ։ Մինչ այժմ կրակի բոցերը տեղայնացվել են 11%-ով։
Իրավիճակը սրվում է ուժեղ քամու և շոգի պատճառով։ Տարածաշրջանում օդի ջերմաստիճանը հասնում է +35 աստիճանի։ 600 մարդ տարհանման մասին նախազգուշացումներ է ստացել։
Վայրի բնության հրդեհների կառավարման ազգային միջգերատեսչական կենտրոնի տվյալներով՝ տարվա սկզբից ի վեր երկրում գրանցվել է մոտ 45 հազար հրդեհ։






































