Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն իր ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսին ամուսնության առաջարկ անելուց հետո նրա համար գնել է ավելի քան 366 հազար դոլար արժողությամբ նվերներ, հայտնում է Daily Mail-ը։
Զույգը, որը միասին է ավելի քան ինը տարի և մեծացնում է հինգ երեխա, որոշել է օրինականացնել իրենց հարաբերությունները և հրապարակայնորեն հայտարարել դրա մասին։ Ջորջինան սոցիալական ցանցերում հրապարակել է նշանադրության մատանու լուսանկարը՝ գրելով. «Այո։ Այս և իմ մյուս բոլոր կյանքերում»։
ԶԼՄ-ները և բլոգերները ուշադրություն դարձրին ադամանդի չափսին և անմիջապես այն անվանեցին «ամենացանկալի զարդը»: Որոշ աղբյուրների համաձայն՝ քարի չափը մոտ 35 կարատ է, իսկ արժեքը տատանվում է 3-5 մլն դոլարի սահմաններում:
Ռոդրիգեսի ապագա ամուսինը նրան նվիրել է նաև այլ արժեքավոր նվերներ: Ցանկում ներառված են սպիտակ էլեկտրական Porsche Taycan, ֆրանսիական Christian Dior և Louis Vuitton նորաձևության տներից պայուսակներ և հագուստ, թանկարժեք կոսմետիկա, օծանելիք և ժամացույցներ:
Հարսանիքի ամսաթիվը և նշանադրության այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Ռոնալդոն Ռոդրիգեսին հանդիպել էր 2016 թվականին Gucci խանութում, որտեղ նա աշխատում էր որպես խորհրդատու: 2017 թվականին զույգն ունեցել է իրենց առաջնեկին՝ Ալանա Մարտինային։ 2022 թվականին Ռոդրիգեսը հղի էր երկվորյակներով։ Զույգը հաջողությամբ աղջիկ ունեցավ, բայց նորածին տղան մահացավ։ Նրանք նաև դաստիարակում են ֆուտբոլիստի երեք ավագ երեխաներին, որոնք ծնվել են փոխնակ մայրերի միջոցով։





































