Հունաստանում մի քանի օր է՝ անտառային հրդեհներ են մոլեգնում, հայտնում է m24.ru-ն։
Հրդեհներն արդեն հասել են Պատրա քաղաք, որը Հունաստանի երրորդ ամենաբնակեցված քաղաքն է։
Նշվում է, որ երկրում հաշվարկվել է հարյուրից ավելի հրդեհ։ Այրվում են անտառներ և գյուղատնտեսական հողեր, կղզիներում իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Օդերևութաբանները զգուշացրել են, որ շոգ եղանակի և ուժեղ քամիների պատճառով իրավիճակը առաջիկա օրերին չի բարելավվի։






































