Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:23

Աֆղանստանում հայտարարել են, որ թալիբների հետ պայմանագիրը չի հանգեցնի երկրից ԱՄՆ-ի ուժերի դուրսբերմանը

ԱՄՆ-ի և «Թալիբան» արմատական շարժման միջև համաձայնագիրը չի հանգեցնի Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ինչպես հաղորդել Է աֆղանական 1TV հեռուստաալիքը, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Աֆղանստանի նախագահի մամուլի քարտուղար Սեդիկ Սեդդիկին:

«Թալիբների հետ ԱՄՆ-ի պայմանագիրը չի նշանակում ամերիկյան զորքերի դուրսբերում (Աֆղանստանից)», — նշել է Սեդդիկին: Նրա խոսքով՝ «ամերիկացիները աֆղանական հողում կմնան որպես դաշնակիցներ»:

Աֆղանստանի նախագահի մամուլի քարտուղարի տեղեկատվության համաձայն՝ Վաշինգտոնի և «Թալիբանի» ներկայացուցիչների միջև պայմանագիրը «հնարավոր է վերջնականապես պատրաստվի հաջորդ շաբաթ»: Սեդդիկին նաև նշել է, որ Աֆղանստանում բռնության մակարդակի կրճատման մասին (ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի միջև) պայմանագրի գործողության մեկնարկի կոնկրետ ամսաթիվը կհայտարարվի ամերիկյան կողմից:

Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ սպասվող համաձայնագիրը կոչ է լինելու հրադադարի ռեժիմ հաստատել ԱՄՆ-ի և թալիբների գլխավորած կոալիցիայի ուժերի միջև, ինչը հիմք կհանդիսանա մոտ ապագայում խաղաղ գործարքի կնքման համար: Ամերիկյան իշխանությունները, ինչպես նշել է հեռուստաալիքը, հանդես են գալիս թալիբների հետ խաղաղ համաձայնագրի առաջին մասի կնքման օգտին՝ կապված Աֆղանստանից զորքերը դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկության հետ: Նշված գործարքի շրջանակներում Վաշինգտոնը կարող է կրճատել ամերիկյան զորակազմը՝ 12-13 հազարից հասցնելով 8,6 հազար զինծառայողների:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+