Անցած օրվա ընթացքում ավելի քան 730 փախստական է վերադարձել Սիրիա օտարերկրյա պետությունների տարածքներից, ասված է հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում: Այս մասին հայտնում է « Ռիա Նովոստին»։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքներից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 730 փախստական, այդ թվում Լիբանանից՝ «Ջեյդեթ Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 178 մարդ (կանայք՝ 53, երեխաներ՝ 91), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 554 մարդ (կանայք՝ 166, երեխաներ՝ 238)»,-ասված է տեղեկագրի տեքստում:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր մեկ օրվա ընթացքում վերադարձել է 12 փախստական։
Ավելացվում է, որ Սիրիայի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումները մեկ օրում կատարել են Դումայի (Դամասկոսի նահանգ), Ջասիմ և էլ Հարրայի (Դերաա նահանգ) տեղանքի և օբյեկտների ականազերծման խնդիրները: Մեկ օրվա ընթացքում մասնագետները ականազերծել են 1.9 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 27 պայթուցիկ առարկա:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ 2017-ի վերջին հայտարարվել Էր Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին։ Երկրի առանձին շրջաններում շարունակվում են գրոհայիններից մաքրումները։ Այս պահին առաջին պլան է մղվում քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաև փախստականների վերադարձը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







