Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:13

Իսրայելը վճռական է չեզոքացնել ՀԱՄԱՍ-ի կարողությունները. Նեթանյահու

Իսրայելը վճռական է չեզոքացնել ՀԱՄԱՍ-ի կարողությունները. Նեթանյահու

Իսրայելը մտադիր է Գազայում հասնել իր բոլոր նպատակներին, այդ թվում՝ բոլոր պատանդների ազատ արձակմանն ու ՀԱՄԱՍ-ի կարողությունների չեզոքացմանը, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հայտնում է Aljazeera-ն:

Նեթանյահուն հայտարարել է՝ այդ քայլերն արվում են, որպեսզի Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար:

Թրամփի հետ հանդիպմանը նրանք քննարկել են Գազայի հատվածում ընթացող պատերազմը։

Հանդիպումից առաջ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը նշել էր, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը դեռ ունեն մեկ առանցքային հարց, որի շուրջ 60-օրյա հրադադարի վերաբերյալ պետք է համաձայնության գան։

Սա Նեթանյահուի արդեն երրորդ պետական այցն է ԱՄՆ՝ Թրամփի երկրորդ պաշտոնավարման ընթացքում։

Գազայի շարունակվող պատերազմն սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:

Իսրայելի հակահարվածի հետևանքով, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է առնվազն 57 500 մարդ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+