Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:21

Պուտինն ու Թրամփը չեն քննարկել անձնական հանդիպման հնարավորությունը․ Ուշակով

Պուտինն ու Թրամփը չեն քննարկել անձնական հանդիպման հնարավորությունը․ Ուշակով

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել անձնական հանդիպման հնարավորությունը, սակայն «այդ գաղափարը կախված է օդում», հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։

Պուտինն ու Թրամփն այսօր անցկացրել են տարեսկզբից ի վեր իրենց վեցերորդ հեռախոսազրույցը։

«Հանդիպման հնարավորության մասին խոսք չկար։ Բայց դուք շատ լավ գիտեք, որ այդ գաղափարն օդում կախված է, և անհրաժեշտության դեպքում դրա մասին կոնկրետ պայմանավորվածություն ձեռք կբերվի։ Այս անգամ այդ թեման չի շոշափվել»,- ասել է նա։

Ըստ Ուշակովի՝ Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ։ Նրանք պայմանավորվել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ բանակցությունների շուրջ: Կոնկրետ ժամկետները, սակայն, չեն քննարկվել։

«Բնականաբար, քննարկվել է ուկրաինական հիմնախնդիրը։ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման հարցը։ Պուտինը նշել է, որ շարունակում ենք հակամարտության վերաբերյալ բանակցային լուծում փնտրել»,- ասել է նա։

Քննարկվող թեմաներից էր նաև իրավիճակը Սիրիայում, Իրանում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում:

Մայիսի 16-ին Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ:

Հունիսի 4-ին նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը հայտարարել էր, որ ստիպված կլինի արձագանքել օդանավակայանների ուղղությամբ Ուկրաինայի իրականացրած հարձակմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+