Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:35
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում խոսել է ՄԱԳԱՏԷ-ի առաքելության վերսկսման անհրաժեշտության մասին

Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում խոսել է ՄԱԳԱՏԷ-ի առաքելության վերսկսման անհրաժեշտության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում խոսել է Իրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաքելության վերսկսման անհրաժեշտության մասին։

«Այսօր ես ևս մեկ հեռախոսազրույց ունեցա Փեզեշքիանի հետ։ Ես նրան պատմեցի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակին հետևելու և Իրանում ԱԷՄԳ-ի աշխատանքը հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտության մասին՝ անհրաժեշտ թափանցիկությունն ապահովելու համար»,- գրել է Ֆրանսիայի նախագահը X-ում։

Նա նաև Փեզեշքիանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ «Իրանի միջուկային և բալիստիկ ծրագրերի հարցերը լուծելու համար»։ Մակրոնը նաև շեշտել  է «հրադադարը հարգելու անհրաժեշտությունը»։

Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։

Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 606 մարդ, Իսրայելում՝ 24:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+