Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:39

ԱՄՆ-ն 30 մլն դոլար կհատկացնի Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամին

ԱՄՆ-ն 30 մլն դոլար կհատկացնի Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամին

ԱՄՆ-ն հավանություն է տվել Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամին (GHF) 30 մլն դոլար հատկացնելուն և կոչ արել այլ երկրներին նույն կերպ վարվել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Պիգոտը։

Նրա խոսքով՝ հիմնադրամն իր գոյության ընթացքում արդեն ավելի քան 46 մլն բաժին պարենամթերք է բաժանել պաղեստինյան անկլավի բնակիչներին:

Մայիսի վերջից Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ սկսել էր Գազայի հատվածի բնակչությանն օգնություն հասցնելու նոր սխեմա ներդնել, որը ենթադրում է GHF-ին փաստացի մենաշնորհային իրավունքներով օժտել բաշխիչ կենտրոնների ստեղծման և առաջին անհրաժեշտության ապրանքների տրամադրման հարցում: Ոլորտի օժանդակությամբ զբաղվող բոլոր միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործողները, այսուհետ կկարողանան դա անել միայն տվյալ հիմնադրամի միջոցով:

Ծրագիրը քննադատության է արժանացել այդ կազմակերպությունների կողմից, քննադատության առանցքային կետը Գազայի հարավում ռազմական գործողություններից զերծ «անվտանգության գոտիներում» բաշխիչ կենտրոններ տեղակայելու մտադրությունն է, ինչը կարող է հանգեցնել անկլավի բնակիչների բռնի վերաբնակեցմանը: ՄԱԿ-ում նաև ահազանգել են Իսրայելի կողմից մարդասիրական օգնությունը քաղաքականացնելու և այն պաղեստինցիների վրա որպես ճնշման գործիք դարձնելու մասին:

Իսրայել-Գազա հակամարտության վերջին սրացումը տեղի էր ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ը հարձակվել էր Իսրայելի վրա։ Իսրայելը պատասխանել էր լայնածավալ ռազմական գործողություններով Գազայի հատվածում։ Մայիսի 5-ի դրությամբ՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել էր 54 հազարի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+