Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:22

Ըստ ՆԱՏՕ-ի հետախուզության՝ Պուտինը կարող է շարունակել պատերազմը մինչև 2027-ը. ԶԼՄ

Ըստ ՆԱՏՕ-ի հետախուզության՝ Պուտինը կարող է շարունակել պատերազմը մինչև 2027-ը. ԶԼՄ

Ռուսաստանը կկարողանա պահպանել Ուկրաինայում ռազմական գործողությունների ներկայիս ծավալն առնվազն մինչև 2027 թվականը։ Նման գնահատական է ներկայացվել ՆԱՏՕ-ում՝ Հաագայում կայացած գագաթնաժողովի ընթացքում, գրում է BBC-ն։

Դաշինքի՝ հետախուզական տվյալների վրա հիմնված եզրակացության համաձայն՝ ռուսական տնտեսությունը դեռ կարող է ֆինանսավորել պատերազմը մի քանի տարի։

Սակայն ՆԱՏՕ-ում նշել են, որ Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությունն արդեն գործում է իր առավելագույն սահմանի չափով, և զենքի արտադրության ծավալների հետագա ավելացում գործնականում հնարավոր չէ։

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան BBC-ին ասել է, որ Արևմուտքի դիվանագիտական ջանքերը դեռ Ուկրաինայի պատերազմն ավարտին չեն մոտեցրել։ 

BBC-ի աղբյուրը նաև նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերում կա կադրային պակաս։

«Որքանո՞վ է դա վտանգավոր՝ կախված է նրանից, թե Ուկրաինան ինչ քայլեր է ձեռնարկելու այդ ուղղությամբ։ Անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ»,- ընդգծել է դաշինքի ներկայացուցիչը։

Ռուսաստանն ու Ուկրաինան մայիսին և հունիսին բանակցությունների երկու փուլ էին անցկացրել։ Մայիսի 16-ին կողմերն Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ինչպես նաև  ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+