Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:42

Վաշինգտոնը դիտարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը և կործանիչներ տեղափոխում Մերձավոր Արևելք. ԶԼՄ

Վաշինգտոնը դիտարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը և կործանիչներ տեղափոխում Մերձավոր Արևելք. ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ Իսրայելի պատերազմին ամերիկացի զինվորականների մասնակցության հնարավորությունը, հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նրանց տվյալներով՝ Թրամփը «լրջորեն դիտարկում է պատերազմին միանալու և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին, հատկապես Ֆորդոյում ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտին հարվածելու հնարավորությունը»:

Նշվում է, որ Թրամփը հունիսի 17-ին Սպիտակ տան Իրավիճակային դահլիճում կհանդիպի Ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ՝ հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:

Ամերիկացի զինվորականներն ավելի շատ կործանիչներ են տեղափոխում Մերձավոր Արևելք, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Նրանց տեղեկություններով ՝ նախատեսվում է F-16, F-22 և F-35 ինքնաթիռների տեղակայում։ Նշվում է նաև Արևելյան Միջերկրական ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի լրացուցիչ նավերի տեղակայման հնարավորությունը, որոնք կարող են խոցել բալիստիկ հրթիռներ:

Ավելի վաղ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիից պահանջել էր «անվերապահ կապիտուլյացիա»:

«Մենք հստակ գիտենք, թե որտեղ է թաքնված Իրանի, այսպես կոչված, գերագույն առաջնորդը։ Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ նրա համար անվտանգ է։ Մենք նրան չենք պատրաստվում վերացնել (սպանել), համենայնդեպս՝ հիմա»,- նախագահի գրառումը սոցցանցում մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Հունիսի 16-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Եվրոպա է տեղափոխել ավելի քան 31 լիցքավորող ինքնաթիռ, ինչպես նաև Մերձավոր Արևելք է ուղարկել ամերիկյան Nimitz ավիակիրը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+