Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:17

Հարվածներ միջուկային օբյեկտներին, հակամարտության ընդլայնման սպառնալիքներ. Իրանի դեմ Իսրայելի հարվածների 2-րդ օրվա արդյունքները

Հարվածներ միջուկային օբյեկտներին, հակամարտության ընդլայնման սպառնալիքներ. Իրանի դեմ Իսրայելի հարվածների 2-րդ օրվա արդյունքները

Իսրայելը հունիսի 14-ին շարունակել է հարվածներ հասցնել Իրանին՝ մեկ օր առաջ մեկնարկած ռազմական գործողության շրջանակներում:

Ռազմական գործողությունների ընթացքը և զոհերի թիվը

Իսրայելը հայտարարել է Իրանում 150 թիրախի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին։ Reuters-ը, վկայակոչելով իսրայելցի զինվորականների ներկայացուցչին, հայտնել է, որ Իսրայելը «զգալի վնաս է հասցրել» Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում և Սպահանում, սակայն դեռևս հարվածներ չի հասցրել Ֆորդոյի օբյեկտին: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տվյալներով՝ Սպահանի միջուկային օբյեկտում հրթիռակոծության հետևանքով վնասվել է 4 կրիտիկական նշանակություն ունեցող շենք: Բացի այդ, իսրայելական կողմը հայտարարել է, որ իրեն հաջողվել է «չեզոքացնել Իրանի ռազմական ղեկավարության բարձրագույն հրամանատարներին» և սպանել 9 իրանցի միջուկային գիտնականի:

Իսրայելը նաև հարված է հասցրել Իրանի Հարավային Բուշեր նահանգում գտնվող «Հարավային Փարս» գազային հանքավայրի շահագործման 14-րդ փուլի օբյեկտին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին: Հարվածից հետո հանքավայրում արդյունահանումը դադարեցվել է։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորիստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեսթան նահանգներում իսրայելական հարվածները հետ մղելու մասին:

Թեհրանը հունիսի 14-ին տեղեկացրել էր Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շահիդ Չամրան քաղաքում իսրայելական հարվածից հետո շենքի փլուզման հետևանքով 60 մարդու, այդ թվում՝ 20 երեխայի զոհվելու մասին: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երեք զինծառայող զոհվել է Զենջան նահանգին Իսրայելի հարվածի հետևանքով, ևս երկու զինծառայող սպանվել է Մարկազի նահանգում:

Հունիսի 13-ից Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության 30 զինծառայող և մեկ աշխատակից է զոհվել Արևելյան Ադրբեջան նահանգում: Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Էմիր Սաիդ Իրավանին հայտնել էր, որ հունիսի 13-ին Իրանում իսրայելական հարվածների հետևանքով 78 մարդ է զոհվել, ավելի քան 320-ը՝ վիրավորվել: Իսրայելական կողմը հայտարարել է 4 մարդու մահվան և ավելի քան 100-ի վիրավորվելու մասին՝ հունիսի 14-ի գիշերն Իսրայելի կենտրոնական շրջանում Իրանի հրթիռային հարվածից հետո:

Հակամարտության ընդլայնման վերաբերյալ կողմերի հայտարարություններն ու փոխադարձ սպառնալիքները

Հունիսի 14-ի ցերեկն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ երկրի բանակն ընդլայնում է լայնածավալ գործողությունն Իրանի տարածքում, իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր, որ Թեհրանը «կվառվի» Իսրայելի վրա հրթիռային հարվածների շարունակման դեպքում:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոսարին հայտարարել է, որ Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը: Թեհրանը, ըստ իրանական ԶԼՄ-ների, նաև տեղեկացրել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, որ իրանական հրթիռները ոչնչացնելու հարցում Իսրայելին օգնելու դեպքում տարածաշրջանում իրենց ռազմաբազաները նույնպես գնդակոծության կենթարկվեն:

Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+