Իսրայելի պաշտպանության բանակն Իրանի հարվածներից հետո փակել է Երուսաղեմի Հին քաղաքի մուտքը, տեղի փողոցներն ամայի են, հաղորդում է BBC-ի թղթակիցը:
Ղամարուս դարպասի մոտ իջնող աստիճանների մոտ արգելափակոցներ են տեղադրված: Զբոսաշրջիկներին ևս չի թույլատրվել մուտք գործել տուրիստական հանրահայտ այս հատված:
Թեև ապաստարաններում մնալու խստագույն հրահանգներն արդեն հանվել են, մեծամասամբ մարդիկ ու բիզնեսները դեռ հետևում են ուղղորդումներին՝ չհավաքվել և չբացել ոչ էական նշանակության օբյեկտները։ Ըստ աղբյուրի՝ բոլոր խանութները դեռևս փակ են:
Իրանը հունիսի 13-ին բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Հունիսի 14-ին Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հայտնել էր, որ Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։
Կարդացեք նաև՝