Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:55

Համասը համաձայն է Գազայի վերաբերյալ Ուիտկոֆի առաջարկին

Համասը համաձայն է Գազայի վերաբերյալ Ուիտկոֆի առաջարկին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մայիսի 28-ին հայտարարել է, որ համաձայնել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆի՝ Գազայի հարցով առաջարկին, որը նախատեսում է 10 իսրայելցի բանտարկյալի ազատ արձակում՝ պաղեստինցի բանտարկյալների որոշակի քանակի դիմաց, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

«Համասը հաստատում է, որ մեծ ջանքեր է գործադրում Գազայի հատվածում բարբարոսական պատերազմը դադարեցնելու համար, որոնցից վերջինն ԱՄՆ դեսպան Ուիտկոֆի հետ համաձայնության հասնելն էր։ Համաձայնագիրը նախատեսում է իսրայելցի բանտարկյալների ազատ արձակում և մահացածների մարմինների փոխանակում՝ միջնորդների երաշխիքներով համաձայնեցված թվով պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց»,- ասվում է շարժման հայտարարության մեջ։

Համասը նաև ընդգծել է, որ Ուիտկոֆի առաջարկի ընդհանուր շրջանակը ներառում է Իսրայելի պաշտպանության ուժերի լիակատար դուրսբերումը Գազայի հատվածից, մարդասիրական օգնության մատակարարումների շարունակությունը և համաձայնագրի հայտարարությունից անմիջապես հետո Գազայի գործերը կառավարելու համար մասնագիտական ​​կոմիտեի ստեղծումը։

Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերն Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+