Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:57

«Պարզ պատահականություն» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին

«Պարզ պատահականություն» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին
CANNES, FRANCE - MAY 24: Jury President Juliette Binoche (R) and Cate Blanchett (L) present the Palme d’Or Award onstage to Jafar Panahi (C) for "It was Just an Accident" during the closing ceremony at the 78th annual Cannes Film Festival at Palais des Festivals on May 24, 2025 in Cannes, France. (Photo by Pascal Le Segretain/Getty Images)

Կաննի 78-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու» ճյուղի հաղթող է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Պարզ պատահականություն» ֆիլմը, հայտնում է Le Figaro-ն։

Երկրորդ մրցանակը՝ փառատոնի Գրան պրին, ստացել է դանիացի ռեժիսոր Յոակիմ Տրիերի «Սենտիմենտալ արժեք» ֆիլմը։

Լավագույն ռեժիսուրայի մրցանակի դափնեկիր է դարձել բրազիլացի ռեժիսոր Կլեբեր Մենդոնսա Ֆիլիոն «Գաղտնի գործակալը» ֆիլմի համար:

Ժյուրիի մրցանակը բաժին է հասել ֆրանսիացի ռեժիսոր Օլիվեր Լաշեի «Սիրատը» և գերմանացի ռեժիսոր Մաշա Շիլինսկու «Անկման ձայնը» ֆիլմերին: Ժյուրիի հատուկ մրցանակ է շնորհվել չինացի ռեժիսոր Բի Գանի «Հարություն» ֆիլմին։

Լավագույն սցենարի համար մրցանակն ստացել են Ժան-Պիեռ Դարդենը և Լյուկ Դարդենը՝ «Երիտասարդ մայրեր» ֆրանս-բելգիական ֆիլմի համար: Լավագույն դերասան է ճանաչվել բրազիլացի Վագներ Մոուրան՝ Ֆիլիոյի «Գաղտնի գործակալ» ֆիլմում գլխավոր դերը խաղալու համար: Լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակը բաժին է հասել դերասանուհի Նադյա Մելիտիին՝ ռեժիսոր Աֆսիա Երզիի «Կրտսեր քույրը» («Կրտսեր Դերնիեր») ֆիլմի համար:

Փառատոնի հիմնական մրցույթին այս տարի մասնակցել է 22 ֆիլմ: Միջազգային կինեմատոգրաֆիական ամենամյա փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1946 թվականին՝ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 5-ը։ Փառատոնը ժամանակակից մասշտաբներ է ձեռք բերել 1951 թվականից հետո։ 1952 թվականից այն տեղի է ունենում ամեն տարի մայիսին։ 78-րդ ստուգատեսն անցկացվել է մայիսի 13-24-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+