• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հունիս 2025 13:00
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Նրանք այս մարդկանց մի ամբողջ թաղամաս տվեցին». Եվրատեսիլի իսրայելցի մեկնաբանը վիրավորել է հայերին

Աշխարհում,
17 Մայիս 2025 12:37
ShareShareShare
«Նրանք այս մարդկանց մի ամբողջ թաղամաս տվեցին». Եվրատեսիլի իսրայելցի մեկնաբանը վիրավորել է հայերին
telegram

Իսրայելի հանրային հեռարձակող Kan 11-ի մեկնաբանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում հայ մասնակցի ելույթից հետո ուղիղ եթերում վիրավորել է հայերին, հայտնել է Երուսաղեմի հայկական թաղամասի փրկության շարժումը։

«Չեմ կարողանում հավատալ, որ այս մարդկանց Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք։ Այս ներկայացումը դիտելուց հետո մենք մեզ զգում ենք փրկվածների պես»,- ասել է Kan 11-ի մեկնաբանը հայ մասնակից Պարգի (Պարգև Վարդանյան) ելույթից անմիջապես հետո։

Երուսաղեմի հայ համայնքը հայտարարությունը որակել է «անհիմն, անպատեհ, ռասիստական ​​և վիրավորական»՝ ուղղված հին համայնքին, որը վաղուց ի վեր Երուսաղեմի պատմական, կրոնական և մշակութային կառուցվածքի անբաժանելի մասն է կազմել։

Շարժումը պահանջել է, որ Իսրայելի հանրային հեռարձակողը հրապարակավ ներողություն խնդրի Երուսաղեմի հայ համայնքից, ինչպես նաև բոլոր նրանցից, ովքեր գնահատում են հանդուրժողականության, պատմական ճշմարտության և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի արժեքները։

«Մենք թույլ չենք տա որևէ մեկնաբանի կամ որևէ այլ կողմի աղավաղել պատմական ճշմարտությունը կամ ոտնահարել ամբողջ համայնքի և ազգի արժանապատվությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Շարժումը շեշտել է, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չեն «նվիրել»։ Այն կառուցվել, պահպանվել և զարգացել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որն ավելի քան 1600 տարի շարունակ պահպանել է իր շարունակական ներկայությունը Սուրբ Երկրում և Երուսաղեմում։ Այս ներկայությունը ճանաչված է ամբողջ աշխարհում և յուրահատուկ ներդրում ունի քաղաքի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։

«Նման հայտարարությունները ոչ միայն սխալ են, այլև վիրավորական և վտանգավոր, քանի որ վնասում են Երուսաղեմի փխրուն սոցիալական հավասարակշռությանը, նշել են ակտիվիստները։ Հայկական թաղամասը, որը Հին քաղաքի չորս թաղամասերից մեկն է, համայնքների և կրոնների միջև համակեցության, բացության և համագործակցության խորհրդանիշ է։ Երուսաղեմի հայ բնակիչները մարմնավորում են հանդուրժողականության, ուրիշների նկատմամբ հարգանքի և Երուսաղեմի դարավոր պատմական ժառանգության նկատմամբ երկյուղածության արժեքները»,- ասվում է հայտարարությունում։

2023 թվականի հունվարին Երուսաղեմում հրեա արմատականները հարձակվել էին հայերի վրա և փորձել պոկել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի շենքի դրոշները։ Նույն տարվա հունվարի 27-ին հրեա ծայրահեղականները սադրել էին Երուսաղեմի Taboon Wine Bar հայկական ռեստորանի աշխատակիցներին ու այցելուներին։

2023 թվականի դեկտեմբերի 28-ին շուրջ 30 սադրիչ հարձակվել էր «Կովերի պարտեզում» գտնվող հայերի վրա։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր, որ նրանք ղեկավարվում են տարածքի նկատմամբ հավակնություններ ունեցող Xana Capital ընկերության կողմից։ Հարձակման հետևանքով վիրավորվել էին հոգևորականներ, հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի բնակիչներ: 2024-ի ապրիլի 3-ին մի խումբ հրեա վերաբնակիչներ՝ ավելի քան 20 իսրայելցի ոստիկանի ուղեկցությամբ, ներխուժել էին այդ տարածք։

2024-ի սեպտեմբերին Xana Gardens ընկերությունը, որը հավակնում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հողամասին, հայց էր ներկայացրել թաղամասի փրկության շարժման համահիմնադիրներ Հակոբ Ջերնազյանի և Սեթրագ Բալյանի դեմ։

Մայիսի 15-ին Հայաստանը դուրս էր եկել «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի եզրափակիչ, որը տեղի կունենա Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Երկիրը ներկայացնում է երգիչ Պարգը՝ Survivor երգով։ Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին։

 

telegram
Tags: АрменияԵվրատեսիլերուսաղեմԻսրայել

Առնչվող Նորություններ

Պուտինը Հաղթանակի 80-ամյակի օրերին հրադադար է հայտարարել

Պուտինը Զելենսկիի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

19 Հունիս 2025 11:40

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել «բոլորի», այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել է...

Իսրայելը հարվածել է Արաքի ծանր ջրի ռեակտորին, Իրանը՝ «Սորոկա» ԲԿ-ին

Իսրայելը հարվածել է Արաքի ծանր ջրի ռեակտորին, Իրանը՝ «Սորոկա» ԲԿ-ին

19 Հունիս 2025 09:30

Իսրայելը հարվածել է Արաքում (Իրան) գտնվող ծանր ջրի ռեակտորին, Associated Press-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ AP-ն նաև...

Իրանը մարտական պայմաններում առաջին անգամ միջին հեռահարության հրթիռ է արձակել. ԶԼՄ

Իրանը մարտական պայմաններում առաջին անգամ միջին հեռահարության հրթիռ է արձակել. ԶԼՄ

18 Հունիս 2025 23:15

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանն առաջին անգամ մարտական պայմաններում արձակել է միջին հեռահարության երկաստիճան «Սաջիլ» բալիստիկ...

Թրամփը դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներից անօրինական ներգաղթյալների արտաքսման կոչ է արել

Վաշինգտոնը դիտարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը և կործանիչներ տեղափոխում Մերձավոր Արևելք. ԶԼՄ

17 Հունիս 2025 22:41

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ Իսրայելի պատերազմին ամերիկացի զինվորականների մասնակցության հնարավորությունը, հայտնել է Axios-ը՝ հղում անելով...

Մարիա Զախարովան արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ քննադատությանը Մեդինսկու՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ

Մոսկվայում ուշադիր հետևում են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

17 Հունիս 2025 21:23

Ռուսական կողմն ուշադրությամբ հետևում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ...

OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

17 Հունիս 2025 16:36

Արհեստական ինտելեկտի մշակմամբ զբաղվող OpenAI ընկերությունը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոնի) հետ՝ ԱՄՆ զինված ուժերի...

Ավելին
  • Լուրեր
Ո՞ւր ա «Հայր մերը» չսովորածը, գիտի՞, թե փողերն իրեն փրկելու են․ Ալեն Սիմոնյան

Ո՞ւր ա «Հայր մերը» չսովորածը, գիտի՞, թե փողերն իրեն փրկելու են․ Ալեն Սիմոնյան

19 Հունիս 2025 12:29
Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ (ուղիղ)

19 Հունիս 2025 12:11
ԱԱԾ-ն հայտնել է, որ Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողներն Իրանի քաղաքացիներ են

ԶԼՄ-ն հայտնել է ԱԱԾ հնարավոր նոր տնօրենի անունը

19 Հունիս 2025 12:09
«Որքա՞ն եք լուռ, անձայն կատարելու ապօրինի հրամանները»․ պատգամավորն ԱԺ ամբիոնից դիմեց իրավապահներին

«Որքա՞ն եք լուռ, անձայն կատարելու ապօրինի հրամանները»․ պատգամավորն ԱԺ ամբիոնից դիմեց իրավապահներին

19 Հունիս 2025 11:45
Պուտինը Հաղթանակի 80-ամյակի օրերին հրադադար է հայտարարել

Պուտինը Զելենսկիի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

19 Հունիս 2025 11:40

Իշխանությունները վախեցել են, որ տաշիրցիները կգան Երևան՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ ԶԼՄ

19 Հունիս 2025 11:15
Անհայտ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

Անհայտ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Երևանի Բաղրամյան պողոտան

19 Հունիս 2025 10:46
Առաջին բանը, որ պետք է ազգայնացվի, ՀՀ կառավարությունն է․ Քրիստինե Վարդանյան

Առաջին բանը, որ պետք է ազգայնացվի, ՀՀ կառավարությունն է․ Քրիստինե Վարդանյան

19 Հունիս 2025 10:45
«Տաշիր Պիցցայի» կասեցված մասնաճյուղերի թիվը հասել է 4-ի

ՍԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել է «Տաշիր պիցցայի» 4 մասնաճյուղի գործունեությունը

19 Հունիս 2025 10:32
Проходит заседание девятой сессии парламента восьмого созыва (прямое включение)

Ութերորդ գումարման խորհրդարանի իններորդ նստաշրջանի նիստը (ուղիղ)

19 Հունիս 2025 10:12

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 19-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

19 Հունիս 2025 10:01
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 19-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

19 Հունիս 2025 09:54
Իսրայելը հարվածել է Արաքի ծանր ջրի ռեակտորին, Իրանը՝ «Սորոկա» ԲԿ-ին

Իսրայելը հարվածել է Արաքի ծանր ջրի ռեակտորին, Իրանը՝ «Սորոկա» ԲԿ-ին

19 Հունիս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 19-ին

19 Հունիս 2025 07:39
Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Հարված ՀՀ վարկին և Հայոց եկեղեցուն․ Մայր Աթոռը դատապարտել է Կարապետյանի ձերբակալությունը

19 Հունիս 2025 01:10
Դատարանի որոշումը մեծ ճանապարհի սկիզբ է, որը պիտի ունենա տրամաբանական ավարտ․ Նարեկ Կարապետյան

Դատարանի որոշումը մեծ ճանապարհի սկիզբ է, որը պիտի ունենա տրամաբանական ավարտ․ Նարեկ Կարապետյան

19 Հունիս 2025 00:28
Մեր հաղթանակին այլընտրանք չկա․ Կարապետյանի ուղերձը՝ կալանքից հետո

Մեր հաղթանակին այլընտրանք չկա․ Կարապետյանի ուղերձը՝ կալանքից հետո

19 Հունիս 2025 00:12
Պատրաստվում ենք բողոքարկել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը․ փաստաբան

Պատրաստվում ենք բողոքարկել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը․ փաստաբան

18 Հունիս 2025 23:54
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց․ փաստաբան

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց․ փաստաբան

18 Հունիս 2025 23:42
Իրանը մարտական պայմաններում առաջին անգամ միջին հեռահարության հրթիռ է արձակել. ԶԼՄ

Իրանը մարտական պայմաններում առաջին անգամ միջին հեռահարության հրթիռ է արձակել. ԶԼՄ

18 Հունիս 2025 23:15
«Մեր արտադրության ծավալը երկու անգամ մեծ է հայկականից»․ Կալուգայի գուբերնատորը՝ Փաշինյանի խոսքերի մասին

«Մեր արտադրության ծավալը երկու անգամ մեծ է հայկականից»․ Կալուգայի գուբերնատորը՝ Փաշինյանի խոսքերի մասին

18 Հունիս 2025 22:38
Դիվանագիտության և հիշողության միջև. ՀՀ արտաքին քաղաքականության վերափոխումը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում

Ստամբուլում հունիսի 20-ին տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպում

18 Հունիս 2025 21:58
«Տաշիր Պիցցայի» կասեցված մասնաճյուղերի թիվը հասել է 4-ի

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի աշխատանքը

18 Հունիս 2025 21:07
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու․ Կարապետյանի փաստաբան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու․ Կարապետյանի փաստաբան

18 Հունիս 2025 20:36
Արցախի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը

Արցախի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը

18 Հունիս 2025 19:32
Անհայտ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

Անհայտ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

18 Հունիս 2025 19:04
Մեր հայրենակիցները ցնծությամբ են տարածել երեկվա հակահայկական տեսանյութը․ Հայրապետյան

Մեր հայրենակիցները ցնծությամբ են տարածել երեկվա հակահայկական տեսանյութը․ Հայրապետյան

18 Հունիս 2025 18:37
Հակամարտությունը թեժանում է, առաջիկա օրերին Իրանից տարհանվող քաղաքացիների թիվը կավելանա․ Միրզոյան

Հակամարտությունը թեժանում է, առաջիկա օրերին Իրանից տարհանվող քաղաքացիների թիվը կավելանա․ Միրզոյան

18 Հունիս 2025 18:30
Երևանը պաշտոնական հայտագիր է ներկայացրել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՀՀ ներքին գործերին «միջամտության» համար. Միրզոյան

Երևանը պաշտոնական հայտագիր է ներկայացրել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՀՀ ներքին գործերին «միջամտության» համար. Միրզոյան

18 Հունիս 2025 18:25
ՀԷՑ-ի՝ ապօրինություն թույլ տված աշխատողներին պատժելու ենք, ինչպես ԶՊՄԿ-ի դեպքում էր․ Փաշինյան

ՀԷՑ-ի՝ ապօրինություն թույլ տված աշխատողներին պատժելու ենք, ինչպես ԶՊՄԿ-ի դեպքում էր․ Փաշինյան

18 Հունիս 2025 17:29
Ո՞ւր ա «Հայր մերը» չսովորածը, գիտի՞, թե փողերն իրեն փրկելու են․ Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն

Ո՞ւր ա «Հայր մերը» չսովորածը, գիտի՞, թե փողերն իրեն փրկելու են․ Ալեն Սիմոնյան

19 Հունիս 2025 12:29

ԿարդալDetails
Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ (ուղիղ)
Արցախ

Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ (ուղիղ)

19 Հունիս 2025 12:11

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ