Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:56

Հնդկաստանում կասեցրել են դեպի Թուրքիա և Ադրբեջան տուրփաթեթների առաջարկը՝ Պակիստանին աջակցելու պատճառով

Հնդկաստանում կասեցրել են դեպի Թուրքիա և Ադրբեջան տուրփաթեթների առաջարկը՝ Պակիստանին աջակցելու պատճառով

Հնդկաստանի Cox & Kings տուրիստական գործակալությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել բոլոր նոր տուր փաթեթների առաջարկը դեպի Ադրբեջան, Թուրքիա և Ուզբեկստան՝ Պակիստանի հետ հակամարտության սրման ֆոնին, հաղորդում է Hindustan Times-ը:

Ընկերության տնօրեն Կարան Ագարվալի խոսքով՝ որոշումն ընդունվել է «վերջին իրադարձությունների լույսի ներքո»:

«Այս որոշումը թելադրված է մեր հանձնառությամբ՝ պահպանելու այն սկզբունքները, որոնք մեծ նշանակություն ունեն մեր և մեր երկրի ժողովրդի համար»,- ասել է նա:

Ագարվալը հնդիկ զբոսաշրջիկներին կոչ է արել «խոհեմություն ցուցաբերել և խուսափել այդ ուղղություններով ցանկացած ոչ էական ուղևորություններից, քանի դեռ աշխարհաքաղաքական իրադրության մեջ հստակություն չկա»:

Պարբերականը նշում է, որ ավելի վաղ առցանց ամրագրման մի քանի հարթակ նույնպես դադարեցրել էր դեպի Ադրբեջան և Թուրքիա ճանապարհորդության առաջարկների տրամադրումը:

Մայիսի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցում «Թուրքիայի համերաշխությունն էր հայտնել Պակիստանին»: Մայիսի 8-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պակիստանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում նույնպես «համերաշխություն էր հայտնել պակիստանցի ժողովրդին՝ դատապարտելով Հնդկաստանի կողմից ռազմական հարձակումները»:

Երկու հարևան պետությունների միջև լարվածությունը կտրուկ աճել է Հնդկաստանի Փահալգամ նահանգում ապրիլի 23-ի զինված հարձակումից հետո, որի հետևանքով կար 26 զոհ: Մայիսի 7-ին Հնդկաստանը հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող ինը թիրախների:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+