Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:15

Իսրայելը հարվածել է Լիբանանի ուղղությամբ

Իսրայելը հարվածել է Լիբանանի ուղղությամբ

Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները մայիսի 6-ին հարվածներ են հասցրել Լիբանանի Տիր քաղաքի մերձակայքում գտնվող փախստականների համար նախատեսված մի քանի տների ուղղությամբ, հայտնել է Lebanon 24 լրատվական պորտալը։

Նշվում է, որ խաղաղ բնակիչների շրջանում կան տուժածներ, նրանց թիվը ճշտվում է: Հարձակման հետևանքով ավերվել է առնվազն չորս ժամանակավոր շինություն, հավելել է պորտալը։

Լիբանանի անվտանգության ծառայության աղբյուրը պորտալին նաև տեղեկացրել է, որ Իսրայելի ինքնաթիռները մայիսի 5-ին առնվազն վեց հարված են հասցրել Սիրիայի հետ սահմանին գտնվող Ջանթա, էլ Կալամուն և Էշ Շարաա լեռնային շրջաններում շիական «Հըզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին և զինապահեստներին: Նրանք տեղեկացրել են, որ Իսրայելի ԶՈւ-ն հրետանային զենքերից կրակ է բացել նաև ԱԻԹ էշ Շաաբ քաղաքի մերձակայքում, բայց տուժածների մասին տեղեկություններ չկան։

2024-ի նոյեմբերին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։ 2024-ի դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել էր, որ Իսրայելը խստորեն հետևում է Լիբանանի հետ հրադադարի ռեժիմին։ Միևնույն ժամանակ՝ նշել էր, որ վճռականորեն արձագանքում են «Հըզբոլլահ» շարժման կողմից ցանկացած խախտման։

2025-ի ապրիլին Լիբանանում երկու մարդ էր զոհվել իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+