Երկրի վրա մագնիսական փոթորիկների շարք է սպասվում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի հրապարակած զեկույցին։
«Ապրիլի 21-ի օրվա կեսին կվերսկսվեն գեոմագնիսական խանգարումները, որոնք երեկոյան մոտ 80 տոկոս հավանականությամբ կվերաճեն երկրորդ մակարդակի մագնիսական փոթորիկների»,- ասվում է զեկույցի մեջ։
Նշվում է, որ պատճառն Արեգակի վրա մեծ կորոնային անցքի առաջացումն է։ Մագնիսական փոթորիկների տևողությունը կախված կլինի անցքի չափից: Ըստ նախնական կանխատեսումների՝ դրանք կտևեն մինչև ապրիլի 22-ը։ Վատագույն սցենարի դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև ապրիլի 23-ը։