Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել ավելի քան 200 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ ամբողջությամբ փլուզվել են շենքեր և շինություններ, որնց թվում է նաև «Մանդալայ» համալիրի պատմական տաճարը:
Մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ցնցումներն զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում:
Բանգկոկում արտակարգ դրություն էր հայտարարվել, Թաիլանդի օդանավակայանները սահմանափակել էին թռիչքները։