Հռոմի Ֆրանցիսկոս պապը ծրագրում է մարտի 23-ին՝ ավելի քան հինգշաբաթյա ընդմիջումից հետո, հայտնվել հանրության առաջ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Վատիկանին:
Նշվում է, որ պապը օրհնության խոսք կփոխանցի Հռոմի Ջեմելի հիվանդանոցի իր սենյակի պատուհանից, որտեղ բուժվում է երկկողմանի թոքաբորբից։
Հռոմի պապին հիվանդանոցում գտնվելու ընթացքում հանրությունը տեսել է միայն մեկ անգամ՝ անցյալ շաբաթ Վատիկանի հրապարակած լուսանկարում, որտեղ երևում է, որ նա աղոթում է հիվանդանոցի մատուռում:
88-ամյա Ֆրանցիսկոսը հիվանդանոց էր ընդունվել փետրվարի 14-ի, նրա ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ին։