Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:24

ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը․ ԶԼՄ

ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը․ ԶԼՄ

ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային տրամադրել կարևոր հետախուզական տվյալներ, ինչը բարդացնում է Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։

Մասնավորապես, դադարեցվել է տեղեկատվության փոխանակումը, որն ուկրաինական զորքերին օգնել է թիրախներին հարվածել և նախազգուշացրել է ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների մասին: Ուկրաինացի պաշտոնյաները հաստատել են, որ չնայած փոխանակման դադարին, Կիևը շարունակում է տվյալներ ստանալ եվրոպական արբանյակային օպերատորներից, թեև նրանց հնարավորությունները սահմանափակ են։

Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության նախկին ղեկավար Վասիլ Կոնդրատյուկը նշել է, որ Պենտագոնից տվյալների փոխանցման կասեցումը հիմնականում ազդել է արբանյակային պատկերների վրա, որոնք խիստ կարևոր են ռազմական տեղաշարժերին հետևելու համար։

Զուգահեռաբար՝ ամերիկյան որոշ լրատվամիջոցներ հաղորդել են Ռուսաստանի հետ հետախուզական հարաբերությունների հարցում Վաշինգտոնի մոտեցման հնարավոր փոփոխությունների մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է վերանայել հետախուզության հավաքման իր առաջնահերթությունները՝ նվազեցնելով Մոսկվայի նկատմամբ հսկողության մակարդակը, հայտնում է NBC News-ը։

ԱՄՆ հետախուզության մի շարք նախկին պաշտոնյաներ մտավախություն են հայտնել, որ Սպիտակ տունը կարող է նույնիսկ սկսել Ռուսաստանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակումը՝ որպես հարաբերությունների մերձեցման մաս:

Այս փոփոխությունները մտահոգություն են առաջացրել ԱՄՆ դաշնակիցների շրջանում, ներառյալ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսրայելը և Սաուդյան Արաբիան, նշում է NBC News-ը: Նրանք դիտարկում են Վաշինգտոնին փոխանցվող տվյալների կրճատման հնարավորությունը՝ վախենալով, որ այն կարող է օգտագործվել Մոսկվայի կողմից։

Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։

Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։

Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումը Թրամփի հետ վերածվել էր վիճաբանության՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր:

Կարդացեք նաև`
Ինչպե՞ս են վատթարացել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հարաբերությունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+