Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող պահեստում բռնկված հրդեհը տեղայնացվել է 250 քմ տարածքի վրա, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱԻՆ մայրաքաղաքի գլխավոր բաժանմունքի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող պահեստի 150 քառակուսի մետր տարածքի վրա բնռկված կրակի դեմ պայքարում են ՌԴ ԱԻՆ 53 մասնագետ 14 միավոր տեխնիկայով։
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Մոսկվայում բռնկված հրդեհը տեղայնացրել են 250 քմ մակերեսով, տանիքը փլուզվել է 150 քմ մակերեսով, տուժածներ չկան»,- հայտնել են գերատեսչությունից։