Այսօր Կերչի նեղուցում փոթորկի պատճառով նավթամթերք տեղափոխող ռուսական երկու նավ՝ «Վոլգոնեֆտ-212»-ը և «Վոլգոնեֆտ-239»-ը, աղետի են ենթարկվել: «Վոլգոնեֆտ»-ի երկու տանկերից յուրաքանչյուրը կարող էր տեղափոխել մինչև 5000 տոննա նավթամթերք. նման ծավալի արտահոսքը կարող է դառնալ Սև ծովի ջրային տարածքում ամենալայնածավալ տեխնածին աղետներից մեկը, նախազգուշացնում են Greenpeace-ի բնապահպանները:
«Այժմ եղանակի պատճառով արտահոսքը շատ դժվար կլինի տեղայնացնել։ Եթե նավերը խորտակվեն, ապա ջրի մեջ նավթի և նավթամթերքի երկարաժամկետ ներթափանցման վտանգ կա»,- նշել է Greenpeace հետազոտական լաբորատորիաների ղեկավար Փոլ Ջոնսոնը:
Greenpeace-ը նաև հիշեցրել է 2007 թվականի վթարի մասին, որը տեղի էր ունեցել «Վոլգոնեֆտ» դասի մեկ այլ տանկերի մասնակցությամբ։ Այն տեղափոխում էր 4800 տոննա մազութ: Վթարը հանգեցրել էր նեղուցի երկու կողմում տասնյակ կիլոմետր առափնյա գծի աղտոտման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







