Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:26

«Սրում է տարածաշրջանային հակամարտությունները»․ Թունբերգն ակցիա կանցկացնի ընդդեմ Բաքվում COP29-ի անցկացման

«Սրում է տարածաշրջանային հակամարտությունները»․ Թունբերգն ակցիա կանցկացնի ընդդեմ Բաքվում COP29-ի անցկացման

Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է Թբիլիսիում ակցիա անցկացնելու մասին, որն ուղղված է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29) Բաքվում անցկացնելու դեմ:

The Guardian-ի հոդվածում նա երկրներին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և հորդորել դիվանագիտական ջանքերով հասնել հայ պատանդների և բոլոր գերիների ազատմանն ադրբեջանական բանտերից։ Նա նաև կոչ է արել ապահովել հայերի՝ Լեռնային Ղարաբաղ անվտանգ վերադառնալու իրավունքը:

Թունբերգն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման, տարածաշրջանային հակամարտությունների սրման, ինչպես նաև կլիմայի գագաթաժողովը կեղծ «կանաչ» օրակարգի քողի տակ օգտագործելով ազդեցության ուժեղացման նպատակ հետապնդելը: Ակցիան տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին Թբիլիսիում:

«Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի դեմ Ալիևի ռեժիմի կողմից իրականացված մարդու իրավունքների սարսափելի խախտումներից հետո գլոբալ խաղաղության մասին խոսելն առնվազն սրտաճմլիկ է։ Ավելին, Ադրբեջանը ծրագրում է քողարկել հայերի դեմ իր հանցագործությունները՝ ստեղծելով «կանաչ էներգիայի գոտի» այն տարածքներում, որտեղ բնակչությունը ենթարկվել է էթնիկ զտումների»,- ասվում է հրապարակման մեջ։

Թունբերգն անվիճելի է համարել արևմտյան երկրների դերը Հարավային Կովկասում «ավտորիտար դրեյֆում» և նշել, որ հենց նրանք են լեգիտիմացնում և ֆինանսավորում ռեպրեսիվ ռեժիմները՝ հանուն էներգետիկ ռեսուրսների և շահույթի:

«Ավելի քան 20 տարի է, ինչ ադրբեջանական ռեժիմն Ալիևի ղեկավարությամբ ժողովրդին պահում է ճնշման տակ՝ նպաստելով աղքատությանը, վախին և լռությանը»,- գրել է ակտիվիստն Instagram-ում։

Բաքուն հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։

2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։

 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+