Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:01

Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահվան մասին

Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահվան մասին

Ըստ Sky News Arabia-ի՝ Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը, փոխանցել է «ՌԲԿ»-ն։ 

ՏԱՍՍ-ը, հղում անելով ՑԱԽԱԼ-ի հայտարարությանը, ավելի ուշ հայտնել է, որ Սինվարին ոչնչացրել են Գազայի հատվածի հարավում իրականացված գործողության ընթացքում:

Գործակալությունը, վկայակոչելով Al Hadath հեռուստաալիքին, հավելել է, որ Սինվարին սպանել են Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում, երբ իսրայելական զինված ուժերը հարվածել են այն տանը, որտեղ նա թաքնվում էր: Հեռուստաալիքը նաև հայտնել է, որ Սինվարի հետ ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարության մի քանի ներկայացուցիչների:

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ մահը հաստատել է նաև իսրայելական Kan հեռուստաալիքի աղբյուրը։ Նա ասել է, որ «համեմատաբար հեշտ է պարզել», թե արդյոք Սինվարը գտնվե՞լ է Գազայի գործողության ժամանակ սպանվածների թվում, քանի որ նա նախկինում իսրայելական բանտերում էր և Իսրայելն ուներ նրա ԴՆԹ-ն:

Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։

Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+