Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:09

Վենեսուելայի գործող նախագահն ավելի քան 51% քվե է ստացել

Վենեսուելայի գործող նախագահն ավելի քան 51% քվե է ստացել

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն նախագահական ընտրություններում 80% ընտրողների ձայների հաշվարկով 51,2% քվե է ստացել, երկրի ընդդիմությունը պատրաստվում է բողոքարկել արդյունքները, հայտնում է Kommersant-ը։

Նրա հիմնական մրցակից Էդմունդո Գոնսալեսը ստացել է ձայների 44,2%-ը, մյուս 8 թեկնածուների օգտին քվեարկել է ընտրողների 4,6%-ը:

Արգենտինան, Պերուն և Չիլին չեն ճանաչել Մադուրոյի հաղթանակը։ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հաղթող է ճանաչել Գոնսալեսին: Պերուի ԱԳ նախարար Խավիեր Գոնսալես-Օլաեչեան քվեարկությունը «ժողովրդական կամքի դեմ ոտնձգություն» է անվանել: Չիլիի արտաքին գործերի նախարար Ալբերտ վան Կլավերենին հայտարարել է, որ Մադուրոյի հաղթանակը չեն ճանաչի այնքան ժամանակ, մինչև միջազգային դիտորդները չհրապարակեն իրենց եզրակացությունները:

Մադուրոյի հաղթանակը չի ճանաչել նաև Վենեսուելայի ընդդիմությունը։ Ընդդիմության առաջնորդներից Կորինա Մաչադոյի խոսքով՝ ընդդիմությունը Գոնսալեսին է երկրի ընտրված նախագահ համարում։ Մաչադոն հայտնել է, որ ընդդիմությունը կբողոքարկի ընտրությունների արդյունքները։ Նրա խոսքով՝ Գոնսալեսը նախագահական ընտրություններում ոչ թե 44,2%, այլ 70% է հավաքել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+