Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:44

Ամուսնալուծությո՞ւն, թե՞ ռեյդերային գրավում․ սկանդալ՝ Wildberries-ի հիմնադրի և ամուսնու միջև

Ամուսնալուծությո՞ւն, թե՞ ռեյդերային գրավում․ սկանդալ՝ Wildberries-ի հիմնադրի և ամուսնու միջև

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, հայտարարել է ընտանեկան բիզնեսի ռեյդերային գրավման մասին, ինչն ավելի ուշ կինը հերքել է։

Ռուսաստանի ամենահարուստ կնոջ ամուսինը Wildberries-ի միավորումը GK Russ արտաքին գովազդի օպերատորի հետ «բացահայտ և լկտի ռեյդերային գրավում» է որակել։ Նա այդ մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին, որը խոստացել է օգնել նրան։

Կինն իր հերթին հայտարարել է, որ դա ոչ թե ռեյդերական զավթում, այլ ամուսնալուծվելու գործընթացի սկիզբ է։

«Վերջերս ես և մեր թիմը որոշում կայացրինք, որ մենք պետք է վերափոխվենք, որպեսզի պահպանենք աճի տեմպերը, զարգանանք և նոր հետաքրքիր պատմություններ ստեղծենք մեր գործընկերների ու հաճախորդների համար։ Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա Վլադիսլավը 1% բաժնեմաս ունի, և նա չի մասնակցում ընկերության կառավարմանը»,- գրել է նա։

Իր հերթին Բակալչուկի ամուսինը RBC-ին տված հարցազրույցում նշել է, որ կինը տնից հեռացել է դեռ ապրիլին, իսկ ամռանն իրեն հեռացրել է աշխատանքից: Ամուսնու խոսքով՝ GK Russ-ի հետ միավորումը կինն իր հետ չի քննարկել և «փաստի առաջ է կանգնեցրել»։ Մինչդեռ կինը  հայտարարել է, որ ամեն ինչ համաձայնեցվել է ամուսնու հետ։ Նրա խոսքով՝ նա անձամբ ներկա է եղել Wildberries-ի և GK Russ-ի միավորման  շնորհանդեսին:

Russ-ի («РВБ» ՍՊԸ) գործադիր տնօրենը հայազգի Ռոբերտ Միրզոյանն է։ Wildberries-ը հունիսի 19-ին հայտնել էր ընկերության հետ միավորվելու մասին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+