Օմանի մայրաքաղաք Մուսկատում մզկիթի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել, կան մի քանի տուժածներ, հայտնել է BFM-ը։
Ըստ լրատվականի՝ հարձակվողը կրակ է բացել ավտոմատից։ Արտակարգ իրավիճակի պատճառները պարզվում են, սակայն նման միջադեպեր այնտեղ հազվադեպ են լինում։
Կայքը նշել է, որ Մուսկատում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է վիզայի տրամադրումը՝ ելնելով անվտանգության նկատառումներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







