Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:23

Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում թուրք ըմբիշը ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը

Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում թուրք ըմբիշը ցուցադրել է «Գորշ գայլերի» նշանը

Թուրք ըմբիշ Ալպերեն Բերբերը Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում իր հաղթանակը տոնել է ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստով, գրում է Turkiye Today-ը։

«Ես հասկանում եմ այն ​​ժեստի իմաստը, որն արել եմ չեմպիոն դառնալուց հետո։ Ես գայլի նշանը ցույց տվեցի՝ որպես թուրքական ժառանգության խորհրդանիշ։ Ես դա արել եմ անկեղծորեն, իմ սրտի խորքից»,- Սամսունի քաղաքապետ Հալիթ Դողանի հետ հանդիպմանն ասել է մարզիկը։ 

Առաջնությունից հետո Բերբերը նաև լուսանկար է հրապարակել՝ թուրքական դրոշին, կիսալուսնին և թուրք ազգայնականների խորհրդանիշ գայլին հավատարմության երդման մասին խոսքերով։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Սերբիայում։ Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 1-ին և կավարտվի հուլիսի 7-ին։ 

Հուլիսի 2-ին թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը նույնպես ցուցադրել էր «գորշ գայլերի» ժեստը՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ավստրիայի հավաքականի դեմ խաղում գոլ խփելուց հետո։ ՈՒԵՖԱ-ն ֆուտբոլիստին որակազրկել էր երկու խաղով՝ «ոչ պատշաճ պահվածքի» համար։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆասերը ողջունել էր ՈՒԵՖԱ-ի որոշումը, ժեստն անվանել է ռասիզմի դրսևորում և հայտարարել, որ «թուրքական աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մարզադաշտերում»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+