Մոսկվայի բնակչին սպանած ադրբեջանցի Շահին Աբբասովի բնակարանում քննիչները հայտնաբերել են ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար, հաղորդում է Մոսկվայի քաղաքի քննչական կոմիտեն։
Ապրիլի 18-ին ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդապատճառներով սպանության դեպքի առթիվ։ Գործով կալանավորվել են նաև դաշնային հետախուզման մեջ հայտնված Ադրբեջանի կասկածյալ քաղաքացու հայրն ու ընկերը։ Աբբասովն ապօրինի է գտնվում Ռուսաստանում։
Ապրիլի 17-ին տեղի 24-ամյա բնակիչը դիտողություն էր արել 21-ամյա ադրբեջանցուն, ով իր մեքենան կայանել էր բնակելի շենքի մուտքի մոտ՝ մայթին։ Ի պատասխան Աբբասովը ծեծկռտուք էր սկսել, դանակով հարվածել տղային ու անհետացել։ Տուժածը հիվանդանոցում մահացել էր։
Ֆրանցիսկոս պապը մահացել է ուղեղի կաթվածից և սրտի անբավարարությունից․ Վատիկան
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է ուղեղի կաթվածից և սրտի անբավարարությունից, հայտնում է Vatican News-ը։ Նշվում է, որ նա մահացել է...