Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:54

Ապօրինի տեղահանում. ՀԱԵ պատրիարքարանը՝ Իսրայելի ոստիկանության գործողությունների մասին

Ապօրինի տեղահանում. ՀԱԵ պատրիարքարանը՝ Իսրայելի ոստիկանության գործողությունների մասին

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանն «անօրինական» է անվանել Իսրայելի ոստիկանության այսօրվա գործողությունները Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգի» տարածքում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի խումբ հրեա ծայրահեղականներ՝ ավելի քան 20 իսրայելցի ոստիկանների ուղեկցությամբ, ներխուժել էին իսրայելական Xana Capital ընկերության հավակնած Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգի» տարածք։

Պատրիարքարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանությունն այգու տարածքում «ապօրինի տեղահանում» է նախաձեռնել, որն սկսվել է Հայոց պատրիարքարանի ունեցվածքի ոչնչացմամբ և հոգևորականների ու հայ համայնքի ներկայացուցիչների վրա հարձակումներով։ Ընդգծվում է, որ մի խումբ ոստիկաններ, ի պատասխան հայկական կողմի պահանջի, չեն ներկայացրել գույք ոչնչացնելու, քահանաներին ու հայերին ֆիզիկապես հեռացնելու մասին փասատթուղթ։

Միևնույն ժամանակ, ոստիկանությունը շարունակել է պաշտպանել Xana-ի ներկայացուցիչներին և աջակցել է նրանց հայերի ունեցվածքը ոչնչացնելու հարցում՝ նշելով, որ իրենք այնտեղ են՝ պաշտպանելու ընկերության աշխատողների իրավունքները։ Պատրիարքարանը նշել է, որ ակնկալում է պատշաճ ընթացակարգ և պատասխանատվության կրում Իսրայելի ոստիկանությանն ու կառավարությանն այսօրվա իրադարձություններում իրենց ունեցած դերի համար:

«Ակնհայտ է, որ այսօրվա սադրանքները Հայկական թաղամասի և նրա օրինական հողերի դեմ նախադեպ ստեղծելու փորձ են։ Մենք կշարունակենք պնդել մեր դիրքորոշումը և կխնդրենք ողջ աշխարհի քրիստոնյաներին ուշադրություն դարձնել խաղաղ հայ քրիստոնյա համայնքի դեմ շարունակվող այս հարձակումներին», — ասված է պատրիարքարանի հայտարարության մեջ:

2023 թվականի հունիսին «Թաղամասի փրկության շարժման» համահիմնադիր Հակոբ Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»: Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչ «Կովերի այգում» հարձակվել էր հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել էր «Xana Capital»-ի ղեկավարությանը։ 2024-ի փետրվարի 19-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պայմանագիրը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+