ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Հազեմ Քասեմը հայտարարել է, որ հրադադարի մասին խոսք լինել չի կարող։
«Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը սրում է պատերազմը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչը։
Նա նաև ընդգծել է, որ միջնորդության մասին խոսելը վաղաժամ է, քանի որ «ռազմի դաշտն է որոշում, թե ով է վերահսկում իրավիճակը»։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Վերջին տվյալներով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 600-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







