Մոսկվայում անհետացել է գեղասահորդուհի, ՌԴ պատանիների չեմպիոն Ալինա Գորբաչովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գեղասահորդուհի Ալինա Գորբաչովայի մայրը՝ Եկատերինան, պատմել է, որ աղջիկը հեռացել է Մոսկվայի «Չկալով արենա» սահադաշտից և ուղղվել դեպի Վլադիմիրի եկեղեցի։ Վերջին անգամ տեսախցիկները ֆիքսել են մարզուհուն Վոլոկոլամսկի մայրուղու 67 հասցեում։
«Ալինայի մասին դեռ տեղեկություններ չկան, դեռ փնտրում ենք, տեսախցիկներից միայն ձայնագրություններ կան, թե ինչպես է նա մտել այգի, և ոչ ավելին, հիմա կինոլոգ է եկել շան հետ, տեսնենք, որոնումներն ինչ արդյունք կտան»,- հայտնել է նա։
Գորբաչովան 16 տարեկան է։ 2023 թվականի փետրվարին նա դարձել է Պերմում կայացած գեղասահքի Ռուսաստանի պատանեկան առաջնության հաղթող։
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի ուղղությամբ հիպերձայնային հրթիռ արձակելու մասին
Եմենի հութիների շարժումը հայտարարել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա «հիպերձայնային բալիստիկ հրթիռով» հարձակման մասին: Հայտարարությունը հրապարակվել է շարժման տելեգրամյան...