Էկվադորում տարեց կինը վերակենդանացել է իր հուղարկավորության ժամանակ, հայտնում է El Universo թերթը։
«Բաբաոյո քաղաքի Մարտին հիվանդանոցի բժիշկը հարազատներին էր հանձնել մահացած Բելլայի մարմինը», - հայտնում են լրատվամիջոցը։
Բելլան մի քանի ժամ դագաղի մեջ է եղել։ Երբ դագաղի կափարիչը բացել են դիակը հուղարկավորության նախապատրաստելու համար, կնոջ որդին և մյուս հարազատները տեսել են, որ նա կենդանության նշաններ է ցույց տալիս։
Բժիշկները դեպքի պատճառների մասին պարզաբանում դեռ չունեն։ Միգուցե Բելլան ընկել է կատալեպսիայի մեջ՝ անշարժ վիճակ, որը կարող է տևել մի քանի օր: Կինն այս պահին հիվանդանոցում է։ Հարազատները մտածում են հիվանդանոցի դեմ դատական հայց ներկայացնելու մասին։
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք
Մադրիդից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 12 000 հեկտար անտառային և բնակելի տարածք,...




























