Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլևը հաղթել են Մադրիդում ավարտված Masters մրցաշարի զուգախաղում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ եզրափակիչ խաղում նրանք 6։3, 3։6, 10։3 հաշվով հաղթել են Հնդկաստանի ներկայացուցիչ Ռոհան Բոպաննային ու ավստրալացի Մեթյու Էբդենին։ Նշվում է, որ Մադրիդի մրցաշարն անցկացվում է կավե մակերևույթի վրա և պատկանում է «Մասթերս» կատեգորիային, ավելի հեղինակավոր են միայն «Մեծ սաղավարտի» մրցաշարերն ու ATP եզրափակիչը։ Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 7,7 մլն եվրո։
Կա՛մ երկկողմ համաձայնագիր, կա՛մ կոշտ մեթոդներ․ Թրամփը՝ Իրանի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մոտ ժամանակում ավարտին հասցնել Իրանի հետ կապված գործողությունները՝ կա՛մ...



































