Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:14

ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ զեկույցի պատրաստումը

ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ զեկույցի պատրաստումը

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման հարցով զեկույցի պատրաստումը: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը վեհաժողովի նիստի ավարտին, որի ընթացքում քննարկվել է միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։

Պատգամավորի խոսքով՝ ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը հստակ դիրքորոշում են հայտնել, որ Լաչինի միջանցքը շրջափակված է Ադրբեջանի կողմից, խոսքը՝ հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտության մասին է:

Նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է կազմակերպության կողմից փաստահավաք խումբ Լաչինի միջանցք ուղարկելու անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ  2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Բաքուն չի կատարում իր պարտավորությունները, և արդեն 46 օր է՝ միջանցքը մնում է արգելափակված։ Ռուբինյանը նշել է, որ ադրբեջանցի պատգամավորները կարդարացնեն շրջափակումը և կհայտարարեն, որ այն գոյություն չունի:

«Դա ստուգելու միայն մեկ եղանակ կա. ենթադրենք, որ կա մի ինչ-որ չար հայկական համաշխարհային դավադրություն, որին ինչ-որ կերպ հաջողվել է խաբել բոլորին և համոզել ամերիկացիներին, ռուսներին, ֆրանսիացիներին, իրանցիներին, Մեծ Բրիտանիային, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, ՄԻԵԴ-ին, որ կա շրջափակում, որն իրականում գոյություն չունի։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է համաձայնի, որ ԵԽԽՎ-ն անմիջապես փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, քանի որ դա կլինի միակ միջոցը մեր ադրբեջանցի գործընկերների համար ապացուցելու, որ մենք կեղծ մեղադրանքներ ենք ներկայացնում», — հայտարարել է Ռուբինյանը։

Նրա խոսքով, եթե ադրբեջանական կողմը չհամաձայնի առաքելություն ուղարկել, դա կնշանակի, որ նրանք իսկապես ցեղասպան մտադրություններ ունեն, և իրենք մտադիր են ազատվել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունից: Ռուբինյանն ընդգծեց, որ դա իր հերթին նշանակում է, որ ԵԽԽՎ-ն պետք է գործի համապատասխան և կանխի դա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:

Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+