Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:13

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև։ Ինչպես հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), երկկուսակցական բանաձևի նախաձեռնողներն են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Բրեդ Շերմանը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դևիդ Վալադաոն:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևում առաջարկվում է դատապարտել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը: Փաստաթղթի հեղինակները նաև կոչ են անում ԱՄՆ կառավարությանը և միջազգային հանրությանը դիմել միջազգային դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ այլ համապատասխան միջազգային տրիբունալներ՝ ադրբեջանական զորքերի կողմից կատարված բոլոր պատերազմական հանցագործությունները հետաքննելու համար:

Բանաձևում կոչ է արվում ԱՄՆ կառավարությանը օպերատիվ աշխատել միջազգային գործընկերների, այդ թվում՝ Արցախի իշխանությունների հետ՝ Լաչինի միջանցք և Արցախ միջազգային դիտորդներ ուղարկելու վերաբերյալ՝ ուսումնասիրելու անվտանգության և խաղաղ զարգացման առավել արդյունավետ և կայուն երաշխիքների հնարավորությունները:

Բանաձևի հեղինակները կոչ են անում ԱՄՆ նախագահին անհապաղ դադարեցնել ցանկացած նոր, ընթացիկ կամ սպասվող ամերիկյան ռազմական օգնություն կամ օգնություն Ադրբեջանին անվտանգության ոլորտում, ինչպես նաև ամբողջությամբ ուժի մեջ մտցնել «Ազատության աջակցության ակտի» 907 ուղղումը:

Բացի այդ, բանաձևն աջակցում է ԱՄՆ պատժամիջոցների սահմանմանը Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի շրջափակման և տարածաշրջանում հայերի նկատմամբ մարդու իրավունքների այլ լավ փաստագրված խախտումների համար, ինչպիսիք են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները և հայերի համար մեծ նշանակություն ունեցող պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների ավերումը:

Բանաձևն աջակցում է նաև Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայից տուժած հայերին մշտական մարդասիրական օգնության և զարգացման նպատակով օգնության ԱՄՆ ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ Արցախում USAID-ի գրասենյակի հնարավոր բացմանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:

Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+